Հայերեն
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» 

«Քամի քամի»․ տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2021»–ի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան

Մշակույթ

Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։

«Ուրախ եմ, որ արդեն կարող եմ իմ երգն ու տեսահոլովակը ներկայացնել մրցույթի երկրպագուներին։ Մենք շատ երկար ենք աշխատել, ունեինք երգի մի քանի տարբերակ, բայց վերջում թե՛ ես, թե՛ մեր թիմն ընտրեցինք հենց այս երգը։ Այն շատ թրենդային է, պարային, բայց նաեւ ունի շատ կարեւոր ուղերձ. երբեք չհանձնվել եւ հիշել, որ միասին մենք կարող ենք հասնել ցանկացած բարձրունքի», - նշում է Մալենան։

14–ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ Հայաստանը վերադառնում է «Մանկական Եվրատեսիլ», ինչը շատ սպասված նորություն էր ինչպես երկրպագուների, այնպես էլ պատանի արտիստների համար։ «Համաեվրոպական այս մրցույթը պատանի կատարողներին ամենամեծ ու ամենալայն հնարավորություններ տրամադրող հարթակներից մեկն է ու իսկական տոնախմբություն երեխաների ու մեծահասակների համար։ Ինչպես արդեն գիտեք, մեր երկիրը ներկայացնելու է պատանի, բայց շատ տաղանդավոր Մալենան։ Մրցութային երգի եւ տեսահոլովակի վրա հսկայական թիմ է աշխատել, եւ այսօր այդ աշխատանքի արդյունքը հանձնում ենք հանդիսատեսի դատին։ Հուսով եմ՝ չենք հիասթափեցնի», - նշում է Դավիթ Ծերունյանը:

Երգի տեսահոլովակի ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան, օպերատոր՝ Արթուր Ղարայան, հագուստի դիզայն՝ Արամ Նիկոլյան։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Մանկական Եվրատեսիլի յութուբյան պաշտոնական էջում ։

«Անչափ ուրախ եմ եւս մեկ անգամ համագործակցել Հանրային հեռուստաընկերության, Մանկականն Եվրատեսիլ երգի մրցույթի ստեղծագործական խմբի եւ իհարկե Մալենայի հետ։ Մեր պատանի արտիստն իր գործի վարպետն է՝ նկարահանման տաղավարում ես աշխատում էի պրոֆեսիոնալ ու հասուն երգչուհու հետ։ Հուսամ մեզ հաջողվել է տեսահոլովակի միջոցով փոխանցել «Քամի քամի» երգի տրամադրությունն ու էներգիան, եւ մենք պատվով կներկայանանք մրցույթի երկրպագուներին», - նշում է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը 19:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը