29-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, հայտնում է shamshyan.com–ը։
Այս պահին նշած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկները սահմանազատել են տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Երևանի գնդի պարեկները տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դ․ Պ․-ն էր։