Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռևս 5-րդն է, կանայք դուրս են մնացել տասնյակից
ՍպորտՀայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկօրյա հանգստից հետո թիմերը վերսկսել են պայքարը: Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցել է Ադրբեջանի հավաքականի հետ: Մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Այժմ Հայաստանի ընտրանին 5-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է:
Կանանց ընտրանին`1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին: Միակ պարտությունը կրեց Աննա Սարգսյանը, որը խաղում էր սև խաղաքարերով: Զավեն Անդրիասյանի թիմն արդեն դուրս է մնացել 10-յակից և 14-րդն է: Այստեղ ևս առաջատարը Ռուսաստանն է:
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից: