Անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել, հակառակորդը կեղծ տեղեկություններ է տարածում
ՀասարակությունՍահմանային իրավիճակի հետ կապված հնարավոր է հակառակորդ երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։
Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել։
Էլ. հասցեներում ու սոցիալական ցանցի էջերում միացրեք երկփուլանի վավերացումը էջերը պաշտպանելու համար։ Զերծ մնացեք անծանոթ հղումներով անցնելուց ու անձնական և այլ տվյալներ փոխանցելուց»,- ասված է հաղորդագրությունում։