Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ. Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր, կառույցներ, վերջին 2 օրերին սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրար հակասող այնպիսի ծավալի տեղեկատվություն են հաղորդել, որն արդեն տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծել։
Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ, օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվությամբ, հակառակ դեպքում դրա հետևանքները աղետալի հետևանքներ կունենան։