Արդեն իրականացրե՞լ եք դելիմիտացիա և դեմարկացիա, որ որոշել եք՝ «Գորիս-Կապանը» ՀՀ տարածքում չէ․ Թովմասյան
Տեսանյութեր«Ինչպե՞ս եք որոշել, որ «Գորիս-Կապանը» ՀՀ տարածքում չէ, արդյոք արդեն իրականացրել եք դելիմիտացիա և դեմարկացիա. դրա հիման վրա դուք միայն կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ»․ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրատապ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ ընթերցելով Փաշինյանին ուղղված հարցերը: