Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել, Շուշիի միջադեպը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների․ Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել։
Ճանապարհի վերահսկողությունն Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերն են իրականացնում, որոնց ուժերով այս մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է տարվել։
Սակայն Շուշիի հատվածում տեղի ունեցած վերջին միջադեպը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների։
Ադրբեջանի մասնակցությամբ մեծ թվով այլանդակություններ վերջին 3 տասնամյակում շատ ենք տեսել, սակայն ռուս խաղաղապահների ներկայության և պահպանության պայմաններում, արձանագրվող միջադեպերը իրավիճակին նաև այլ երանգ են փոխանցում։
Ինչևէ, ակնհայտ է, որ կիրառվող անվտանգային մեխանիզմների և իրականացվող ծառայության մեջ վերանայումներ պետք է արվի, այլապես առջևում նոր՝ առավել անկանխատեսելի զարգացումներ կլինեն։
Ավելին...