ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է48 ոչ սթափ վարորդ
ԻրավունքԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 1-ից 7-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 29 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 48, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 27 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 35-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։