Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, հիմա համառ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը հակված է այդ պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Բայց հունիսի կեսերին տեղի ունենալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կանցկացվի ոչ թե այն սխեմայով, որը կնպաստեր Արայիկ Հարությունյանի` հնարավոր ԵՊՀ ռեկտոր դառնալու ծրագրի իրականացմանը, այլ` հին սխեմայով։
«Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ համալսարանում լուրջ դիմադրություն կա իր՝ ռեկտոր դառնալու հետ կապված, հիմա փորձում են խորհուրդը ձևավորել հին սկզբունքներով, այն է․ 25 տոկոսը՝ կառավարությունից, 25-ը` նախարարությունից, 25-ը` ուսանողներից, 25-ը` դասախոսներից, սակայն գլխին կդնեն իրենց ցանկալի մարդուն»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում