Գնահատական կտամ, երբ Իշխան Զաքարյանը ընտրություն կկատարի Գռզոյի և արժանապատվության միջև
Հասարակություն
«Այն մարդիկ, ում վրա Ռուբեն Վարդանյանը «ստավկա» է դրել՝ Հայաստանի և Արցախի սոցապ նախարարները՝ Մանեն և Մեսրոպը, այդ մարդիկ հաստատ խամաճիկներ են և հաճախորդներ: Ես չգիտեմ՝ Ռուբեն Վարդանյանը որքանով է կարողանում քաշել նրանց թելերը, և երկրորդը՝ կա՞ ինչ-որ մեկը, որ քաշում է Ռուբեն Վարդանյանի թելերը»,- անդրադառնալով ներքաղաքական կյանքում նոր դերակատարների մասին հարցադրումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նույն համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքելու տեղեկություններին՝ նկատելով. «Ես այս պահին վերջնական գնահատական չեմ տա: Քանի որ վերջնական որոշումը չի հրապարակվել, ես ընդամենը հետևյալը կասեմ՝ ես կտամ իմ գնահատականներն այն ժամանակ, երբ Իշխան Զաքարյանն ընտրություն կկատարի Գռզոյի և արժանապատվության միջև»: