Հայերեն
Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին 

Փաշինյանին մտածողներ պետք չեն, պետք են կատարողներ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդող «լայվերն» ու պարզաբանումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս բարձրացված հարցերի պատասխանները։ Կոմունալներ չմուծելու դեպքում անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր անց խոստովանել, որ՝ հո չէինք պատկերացնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այսքան երկար կտևի, ուստի պետք է վճարել անպայման։ Սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար գումար տրամադրվեց փոքր ծավալի գազ և հոսանք սպառողներին, հետո էլ ասվեց, թե՝ հո չէիք կարծում, որ դրանից հարուստներն էլ կօգտվեն, ուստի պետք է այլ տարբերակ մտածել։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։

Իշխանության թիմն անփորձ է ու, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունի գիտելիքի հետ։ Իսկ պրոֆեսիոնալների չեն ներգրավում վճիռ կայացնել ենթադրող պաշտոնների, քանի որ նրանք չեն քայլել հեղափոխության ժամանակ։ Մինչդեռ իշխանությունը պարտադիր պետք է ունենար ուղեղային կենտրոն, որտեղ պետք է հավաքված լինեին լուրջ մասնագետներ, որոնք ծանրութեթև կանեին բոլոր ռիսկերն ու կկանխատեսեին ապագան, ու Փաշինյանը ստիպված չէր լինի ցույց տալ, որ ինքը մի քանի օրվա կանխատեսում էլ չի կարող անել։

Այս կարգի թիմում ուղղակի պարտադիր է տարաբնույթ պեսիմիստների անհրաժեշտ քանակ, որպեսզի օպտիմիստների հետ տեսակետների բախման արդյունքում ռացիոնալ միտքը ծնվի։ Թե ինչու հեղափոխական կառավարությունում ուղեղային կենտրոն չկա, դժվար չէ ենթադրել, բայց թե ինչու գոնե այնքան ուղեղ չկա, որպեսզի համացանցում ու ԶԼՄ-ներում տարբեր վերլուծաբանների, հանրային գործիչների, փորձառու մասնագետների կարծիքներից ռացիոնալը զտեն, այ դա արդեն անհանդուրժելի է։

Այն ինչ պետք է աներ իշխանության ուղեղային կենտրոնը՝ մտքերի ու գաղափարների «շտուրմ», այժմ արվում է բացեիբաց։ Ու ոչ մի հանրային տեսակետը պատենտավորված չէ, այլ ուղղակի խորհուրդ է, կարող ես օգտագործել՝ անգամ հղում չանելով հեղինակին։ Եթե անգամ այդ ռացիոնալ կարծիքը հայտնում են «սևերը», «հակահեղափոխականները», «թափթփուկները», «Սերժի մնացորդները», ի՞նչ կարևոր է։ Մարդիկ պատերազմական իրավիճակներում գնում, թշնամու գիտնականին առևանգում, բերում էին, իրենց երկրում հրաշալի պայմաններ ստեղծում նրա համար, միայն թե նա իր գյուտն աներ իրենց երկրի համար։ Մրցակից ֆիրմաներից եթե մեկի աշխատակիցը կարողացել է մի այնպիսի օպերացիա իրականացնել, որ մրցակցին ծանր ֆինանսական հարված է հասցրել, առաջին հերթին մտածում են՝ ինչպես այդ տաղանդավոր «սրիկային» գայթակղել ու իրենց կողմը քաշել, ասել, որ՝ դու մեր ընկերությանն այդքան վնաս հասցրեցիր, բայց դրա դիմաց մենք քեզ առաջարկում ենք ավելի բարձր աշխատավարձ, որպեսզի գաս, մեզ օգնես ու մեր հակառակորդներին վնաս հասցնես։

Եթե այսօր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք նվիրյալներ չեն, աշխատում են փողի համար, ապա ինչո՞ւ չի կարելի ավելի պրոֆեսիոնալ տեխնոկրատների ներգրավել։ Չե՞ն վստահում, թող զօրուգիշեր հսկողության տակ պահեն։ Ով չգիտի, որ բացի աջուձախ վերահսկողությանը ու բազմապիսի ինֆորմատորների առկայությանը, նաև նախարարություներն ունեն ԱԱԾ կուրատորներ, որոնք ամեն քայլափոխի կատարվածը զեկուցում են իրենց վերադասին։

Այնքան կարևոր չէ, թե Փաշինյանի թիմը որքան ժամանակ է ծախսել ու մեկիկ-մեկիկ դասակարգել հեղափոխությունից հիասթափվածներին, որ այդ ժամանակը կարելի էր ավելի օգտակար գործերի վրա ծախսել։ Կարևորն այն է, որ դա ցույց տվեց, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի ասի, որ հեղափոխությունից օբյեկտիվ հիասթափված չկա։ Սա նշանակում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում, փոխվել չի ցանկանում, կարծիքներ չի լսելու։ Այ սա է ամենավտանգավորը, չէ՞ որ ժամանակին խոսվում էր, որ նախկին իշխանությունները փոխվելու ցանկություն չունեն, ու ամեն ինչ անում են վերարտադրվելու համար, ինչն էլ անհրաժեշտություն առաջացրեց հեղափոխության, ասվեց, որ վերջ, այսպես շարունակվել այլևս չի կարող։

Հիմա ի՞նչ․ այս իշխանությունը նույնը չի՞ անում։ Հասկանալով, որ ողջ հանրության համար սոցիալ-տնտեսական էական խնդիրներ չի կարող լուծել, պետբյուջեի գումարները ծախսում են թիմին պահելու ու իրավապահ համակարգն ամրապնդելու համար, որպեսզի ամեն գնով, անգամ ուժով պահեն իշխանական ամրոցը։

Օլիգարխիայի դեմ պայքարող ու արմատախիլ անել ցանկացող Փաշինյանը կարծես մոռացել է այդ բառի հենց բուն իմաստը՝ քչերի գերիշխանություն։ Հիմա վարչապետը քաղաքական օլիգարխիա է ստեղծում՝ երբ օր-օրի կորցնում է հանրության մոտ իր վստահությունը, ու դրա դիմաց բարելավում յուրային քչերի կյանքը, ստեղծում հենարան՝ հենված շահի վրա։ Իսկ քանի որ գնալով մարդկանց բարեկեցության մակարդակը շեշտակի անկում է գրանցելու, ապա Փաշինյանի դռները ջարդելու է վարձկանների բանակը, ու ինքն ընտրելու է ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ առավել քծնողներին ու հլու-հնազանդ ծառայողներին:

Տեղին է հիշել հայտնի խոսքերը՝ «Ինձ մտածողներ պետք չեն, ինձ կատարողներ են պետք, ղեկավարումը վերցնում եմ ինձ վրա», բայց նաև չպետք է մոռանալ, որ այս կարգի մտածողները, որպես կանոն, ղեկավարելու ունակություն բացարձակապես չեն ունեցել։ Մեր երկիրն այսօր ղեկավարվում է մեկ ձեռագրով, որն այնքան վատն է, որ ավելի շուտ խզբզոց է հիշեցնում, իսկ մենք լրջորեն լծված ենք այդ ձեռագիրը վերծանելու գործին, այն դեպքում, երբ լավ էլ գիտենք, որ վերծանելուց հետո համոզվելու ենք, որ լուրջ բան չկա գրված ու չէր էլ կարող լինել։

Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը