Մենք պատերազմից հետո գտնվում ենք այնպիսի վիճակում, որ ցանկացած գիտակից մարդ պետք է ներդնի իր բոլոր հնարավորություններն ու գործիքները մեր պետականության պահպանման համար. Հռիփսիմե Ստամբուլյան
ՀասարակությունՀռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենք պատերազմից հետո գտնվում ենք այնպիսի վիճակում, որ ցանկացած գիտակից մարդ պետք է ներդնի իր բոլոր հնարավորություններն ու գործիքները մեր պետականության պահպանման համար։Տարիներ շարունակ ես ջանք ու եռանդ չեմ խնայել երկրիս տնտետեսության զարգացման,աշխատատեղերի ստեղծման հարցում,բայց հասունացել էր այն պահը,որ պարզապես բիզնեսով չէի կարող զբաղվել` կարծես ոչինչ չէր եղել,և ես պարտավոր էի իմ երկրի պետականաշինության մի մասը կազմել։