Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում. Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է. ԱԱԾ փոխտնօրեն
ՏեսանյութերՈչ մի փոփոխություն չկա Փայլասարում. Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է. Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արամ Հակոբյանը։
Նա նաև նշեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը շատ անվտանգ է․ «Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն...»։
Հարցերին՝ Փայլասարի բարձունքից ռուսական զորքն իջել է, բացատրություն ներկայացվե՞լ է թե ինչո՞ւ է իջել, քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց մեքենաներն կանգենցնում են, ստուգում են, հարվածում մեքենաներին, նա միայն պատասխանում է. «Ես տեղյակ չեմ, նման տեղեկություն ես չունեմ»։
Լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին Ա. Հակոբյանին, սակայն դրանք մնացին անպատասխան։