«Հրապարակ».ՔՊ-ում հակված են խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել
ՄամուլՊատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել: Շրջանառվում են Ծովինար Վարդանյանի՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գեւորգ Վարդանյանի` Ժոկոյի դստեր, եւ Արուսյակ Ջուլհակյանի անունները: Չնայած Արփի Դավոյանը եւս հավակնում է, սակայն նրա թեկնածությունը համարում են ի սկզբանե մերժված, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան կտրականապես դեմ կլինի:
Բանն այն է, որ ժամանակին, երբ ՔՊ վարչությունում քննարկվել է Սիմոնյանի` ԱԺ նախագահ դառնալու հարցը, Արփի Դավոյանը կատաղի կերպով մաքառել է՝ դրա դեմն առնելու համար, բայց չի կարողացել: Իսկ ՔՊ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հարցում ԱԺ նախագահի կարծիքը վճռորոշ է: ՔՊ թիմի վերաբերմունքն էլ Դավոյանի նկատմամբ դրական չէ: