Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկից
Քաղաքականություն1or.am կայքի տեղեկություններով՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն առաջարկից, որի համաձայն՝ ինքը ընտրություններին պետք է մասնակցեր ՔՊ-ի ցուցակով։
Հրաժարվելու պատճառը այն է, որ քաղաքապետը չի ցանկանում վարչապետի հետ որևէ կապ ունենալ քանի դեռ արթիկցիները գերեվարված են Ադրբեջանում և այնտեղ տանջամահ են լինում։ Այդ պատճառով Մխիթար Վարագյանը այս պահին ստեղծում է իր համար նոր դաշինք, որով էլ պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին։
Սոնա Գիշյան