Հնարավո՞ր է մանկապարտեզները ևս փակվեն
ՀասարակությունԿորոնավիրուսային համավարակով պայմանավորված Առողջապահության նախարարությունը առաջարկ է ներկայացրել ոչ միայն դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով երկարացնել, այլ նաև բուհերում անցնել հեռավար կրթության։ ԼՈՒՐԵՐ․com-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է մանկապարտեզները ևս փակվեն։ Ի պատասխան մեր հարցի՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց՝ եթե այդպիսի որոշում լինի՝ կտեղեկացնեն․ «Մենք հետևում ենք Առողջապահության նախարարության ցուցումներին և իրականացնում ենք հակահամաճարակային իրավիճակից բխող գործողություններ։ Եթե նման բան լինի, անմիջապես կտեղեկացնենք։ Ամեն օրվա հետ եկած իրավիճակին համապատասխան քննարկումներ և որոշումներ են կայացվում»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ հետևելու են Առողջապահության նախարարության առաջարկներին։