Շիրակի փողոցում բախվել են Opel մակնիշի 2 ավտոմեքենա. վարորդներից մեկը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում. shamshyan.com
ՀասարակությունՀոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի փողոցում, «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Գարրի Օհանջանովի վարած Opel և Արամ Բալթայանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գ. Օհանջանովի Opel-ը գլխիվայր շրջվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Երկու վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Գ. Օհանջանովը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ով տեղում զրկվել է ավտոմեքենան վարելու իրավունքից և նրա նկատմամբ կազմվել է վարչական ակտ: