Ֆրանսիայում 38 մլն քաղաքացի ֆինօգնություն կստանա՝ վառելիքի գնաճի պատճառով
ՏնտեսությունՖրանսիայի կառավարությունը հայտարարել է ամսական 2000 դոլար կամ ավելի ցածր եկամուտ ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 100-ական եվրո միանվագ վճարելու մասին: Ինչպես հայտնում է BBC News-ը, այս քայլն ուղղված է վառելիքի և էներգիայի գնաճը հաղթահարելուն:
«Գնաճով պայմանավորված նպաստ» կստանա մոտավորապես 38 մլն ֆրանսիացի, այդ թվում՝ նրանք, որոնք մեքենա կամ մոտոցիկլետ չունեն:
Առաջին վճարումները կհատկացվեն բիզնես ոլորտի աշխատողներին դեկտեմբերին, իսկ քաղծառայողները, ուսանողները և թոշակառուներն իրենց հասանելիք աջակցությունը կստանան 2022-ի սկզբին: