Գործարկվելու է համայնքի շչակը․ ԱԻՆ
ՀասարակությունՀոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Լոռու մարզի Ջրաշեն համայնքում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։