Republica.am-ը գրում է
Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենում
ՔաղաքականությունՔՊ-ն պարտվեց 3 խոշոր քաղաքներում. Սա նշանակում է, որ Հայաստանում սողացող իշխանափոխություն է տեղի ունենում։ Այլ կերպ ասած` քայլ առ քայլ` իշխանափոխության գործընթաց է։ Իշխանությունը շուտով կհայտնվի փողոցում։ Եվ հարցերի հարցը լինելու է` արդյո՞ք այս ընդդիմությունը կամ իրենց ընդդիմադիր համարող խմբերը և ուժերը ընդունակ են վերցնել իշխանությունը։ Արդյո՞ք նրանք ունակ են իշխանափոխություն կատարելու և ոչ թե պատերի տակ դժգոհելու ՌԴ-ից, ՌԴ նախագահից, թե իբր նրանք են պահում Փաշինյանին իր պաշտոնում։
Գորիսի, Գյումրիի, Մեղրիի ընտրությունները լավ ցուցիչն են այն բանի, որ Հայաստանում իշխանափոխությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև շատ մոտ է. Կամ ընդդիմությունը կհաղթի կամ էլ սրանց հետ կմնա նույն փլատակների տակ։ Արդյունքում` ճանապարհ կբացվի նոր որակի ընդդիմության հաղթանակի համար։