Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (Տեսանյութ)
ՀասարակությունՄասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրել է միջազգային փորձն ու իրագործել ջայլամաբուծարան ստեղծելու գաղափարը։
Այժմ Մասիսի ջայլամաբուծական ֆերմայում 100 ջայլամ կա: Նրանց խնամքը սկսվում է ինկուբատորից. փոքրիկ ջայլամներին Արմենակն է օգնում աշխարհ գալ։ Այս թռչունները մեկ օրում մեծանում են 1 սանտիմետրով և հավաքում 200 գրամ քաշ։
Ջայլամաբուծարան ստեղծելու հեռանկարային գաղափարին հավատաց գործընկերը՝ Ակբա բանկը։ Ջայլամաբուծարանի տարածքում առաջիկայում նոր նախագծեր կլինեն՝ ջայլամի մսի պահածոների գործարանից մինչև կաշվի վերամշակում։
«Էս են բիզնեսը չի, որ կարող է ամեն մարդ անել: Պետք է սիրես, մեծ գումար ներդնես, իսկ գումար ներդնելուց հետո պետք է մի քանի տարի սպասես, որ արդյունք ստանաս։ Ակբա բանկը հավանեց իմ գաղափարը, ընդունեց իմ բիզնես պլանն ու օգնեց ինձ»,- նշում է Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: