Յուվենտուսը բանակցություններ է սկսել ՄՅՈՒ-ի կիսապաշտպանի հետ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ծեր սինյորայի» մարզական տնօրեն Ֆեդերիկո Կերուբինին արդեն իսկ սկսել է բանակցությունները հոլանդացու գործակալի հետ։
Ըստ աղբյուրի՝ կողմերը ձեռնարկում են բոլոր քայլերը, որպեսզի կարողանան տրանսֆերն իրականացնել առաջիկա ձմռանը։ Թուրինցիները նաախատեսում են վարձակալել 24-ամյա կիսապաշտպանին՝ հետագայում վերջինիս ամբողջական տրանսֆերի գնման պայմանով։