Վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը
ՀասարակությունՀուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունից հայտնում են․
«Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։Նշենք նաև որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։
Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից,հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորումներ դատապարտելի են և քրեորեն պատժելի»։