«Ազատություն Միշային». Սաակաշվիլիի աջակիցներն ակցիա են անցկացրել Ռուսթավիի բանտի մոտ. ակցիան ավարտվել է ձերբակալություններով (լուսանկարներ)
ԻրավունքՎրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ռուսթավիի բանտի մոտ: Նրանք փորձել են քրեակատարողական հիմնարկի ասֆալտին և պատերին գրել «Ազատություն Միշային», հայտնում է ekhokavkaza.com-ը:
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մի քանի ցուցարարի՝ բացատրելով, որ օրենքով արգելված է վարչական շենքերի պատերին մակագրություններ գրել:
Ակտիվիստները Ռուսթավի են եկել Թբիլիսիից ժամանած ավտոշարասյունով: Նրանք ասել են, որ ցանկանում են ուրախացնել Սաակաշվիլիին և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան:
Սաակաշվիլին Վրաստան է ժամանել և ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Ավելի վաղ նա հայտնել էր, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և մասնակցել ընտրություններին, որոնք անցկացվել են հոկտեմբերի 2-ին: