Հայերեն
Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 

Հետղարաբաղյան համախտանիշ. ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի. ТАСС-ի անդրադարձը

Քաղաքականություն

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել է Թեհրանում իր թղթակից Նիկիտա Սմագինի «Հետղարաբաղյան համախտանիշ. ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին:

«Վերջին օրերի իրադարձությունները նոր մակարդակի են հասցրել Իրանի ու Ադրբեջանի հակասությունները: 2010-ականներին թվում էր, որ Բաքուն և Թեհրանը, միմյանց նկատմամբ երկար տարիների անվստահությունից հետո, վերջապես գտել են լիարժեք համագործակցության հիմքը: Սակայն վերջին պատերազմը Ղարաբաղում փոխել է ինչպես ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այնպես էլ ադրբեջանական կողմի դիրքերը:

Ներկա սրացման սկզբնական պատճառն Ադրբեջանի փորձերն են՝ սահմանափակել Իրանի և Հայաստանի կապերը: Սակայն խնդիրների համալիրը չի սահմանափակվում միայն այս հարցով: Թեհրանն անհանգստացած է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ և տարածաշրջանում Թուրքիայի հզորացմամբ: Բաքուն, իր հերթին, զգում է իր փոխված դերը և չի ցանկանում ուշադրություն դարձնել իսլամական հանրապետության ազգային շահերին»,-գրում է հեղինակը:

Իսրայելն առաջ է շարժվում

«Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունների զարգացումը լրջորեն անհանգստացնում է Թեհրանին: Առաջին հերթին, իրանական կողմը վախենում է, որ հավերժական թշնամին հենակետ կստանա հենց իր հյուսիսարևմտյան սահմանին: Իրանցի փորձագետներն արդեն հայտարարել են, որ իրանական միջուկային արխիվը, որը 2018-ին բացել է հրեական պետության այն ժամանակվա վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գողացվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ ադրբեջանական կողմի միջնորդությամբ...

Թեհրանն ակնհայտորեն զգում է Թել Ավիվի ճնշման աճը, որն արդեն մի շարք ուղղություններով մոտեցել է Իրանի սահմանին: Սա իրանական կողմին ուղղված սպառնալիքների որակապես նոր բնույթ է: Վերջինս վրդովված է տեղի ունեցածից, սակայն, կարծես, դեռ ամբողջությամբ չի ձևակերպել չեզոքացման պատասխան մարտավարությունը: Հետևաբար, առայժմ իսլամական հանրապետությունը սահմանափակվում է իր հարևաններին բոցաշունչ նախազգուշացումներով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թվում է, որ նա կողմնորոշվել է. Իսրայելի հետ փոխգործակցությունը լուրջ է և երկարաժամկետ: Ավելին, հաղթելով ղարաբաղյան վերջին պատերազմում՝ Բաքուն չափազանց վստահ է իր ուժերի վրա, որպեսզի թույլ տա, որ ինչ-որ մեկն իրեն ասի՝ ում հետ պետք է համագործակցի»,-նշում է Սմագինը:

Հայաստանի կարևորությունը

Թեհրանը գտնվում է միջազգային լուրջ մեկուսացման մեջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության պատճառով, և շահագրգռված է գտնելու այդ սահմանափակումները հաղթահարելու ուղիներ: Նշվում է, որ Հայաստանն Իրանի համար այդ առումով լավ գործընկեր է: «Հայկական կողմն Իրանի համար արժեքավոր տնտեսական գործընկեր է: 2020 թվականի վերջին երկրների միջև առևտուրը կազմել է 400 մլն դոլար»,-նշել է հոդվածագիրը: Հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ  Թեհրանը Հայաստանին մատակարարում է սննդամթերք և արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև նավթամթերք և գազ:

Հիշատակվում է նաև դեռ 2018-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ  առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման, դրա հեռանկարների մասին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ միակ պետությունը, որը սահմանակից է Իրանին: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման համար»,-ասված է հոդվածում:

«Բացի այդ, հայկական տարածքն այլընտրանքային ուղի է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի համար: Ադրբեջանը շարունակում է մնալ Կովկասում այս նախագծի հիմնական մասնակիցը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Բաքվի և Թեհրանի միջև աճող հակասությունները, իրանական կողմը ակնհայտորեն չի ցանկանա այլընտրանք կորցնել այս խոստումնալից տարանցիկ ճանապարհի համար:

Ադրբեջանը, իր հերթին, շահագրգռված է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ամբողջական դադարեցմամբ: Արդեն տնտեսական ծանր վիճակում գտնվող Թեհրանի համար այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է թվում: Զարմանալի չէ, որ Բաքվի հայտարարությունները Նախիջևանի հանրապետություն միջանցք ճեղքելու և այդպիսով հայ-իրանական սահմանը վերահսկողության տակ առնելու պատրաստակամության մասին իրանական կողմից բուռն բողոքի պատճառ է դարձել»,-նշում է հեղինակը:

Վտանգավոր լարվածություն

«Սահմանի երկու կողմերում ակա կատաղի հռետորաբանության և զորավարժությունների ֆոնին, Ադրբեջանի և Իրանի միջև հակամարտության խորացումը հսկայական ռիսկեր է պարունակում երկու երկրների համար: Լիարժեք ռազմական գործողությունները բացառվում են: Երկու երկրների համար սա բացարձակ անտանելի բեռ  է՝ ծայրահեղ բացասական հետևանքներով:

Առճակատման հիբրիդային տարբերակը տեսականորեն հնարավոր է, բայց այն նաև չափազանց մեծ ռիսկեր է պարունակում թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի համար...

Բացի այդ, կա տնտեսական գործոնների մի ամբողջ շարք: Վերջին տարիներին Բաքուն և Թեհրանը հասել են համագործակցության լավ մակարդակի և հույս ունեն զարգացնել այն: Ցանկացած լուրջ սրացում վերջ է տալիս այս ծրագրերին»,-նկատում է Սմագինը:

Փակ շրջան

«Երկու երկրներն էլ ամեն ինչ կանեն, որպեսզի խուսափեն առկա լարվածության բացահայտ առճակատման վերածվելուց: Բայց խնդիրն այն է, որ կողմերի միջև առկա հիմնական հակասությունները չեն վերանա: Բաքուն մի կողմից որոշում է կայացրել դաշնակիցների ընտրության հարցում: Թուրքիայի հզորացումն ավելի քիչ է անհանգստացնում Իրանին, քան Իսրայելի ներկայությունը: Բայց Իրանն ընտրություն չի կարող կատարել. Կովկասում նա պետք է գործ ունենա ինչպես Անկարայի, այնպես էլ Թել Ավիվի հետ: Ադրբեջանի աճող ամբիցիաները կշարունակեն դրդել այս երկրի իշխանություններին`խոչընդոտել Հայաստանի հետ Իրանի կապերին:

Իրանը, իր հերթին կշարունակի պնդել, որ իր ազգային շահերը պետք է հաշվի առնվեն: Թեհրանի տեսանկյունից, ադրբեջանական կողմն արդեն բավականին շատ բան է ստացել Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ, որի արդյունքները իսլամական հանրապետությունը չի պատրաստվում վիճարկել: Ավելին, Իրանն արդեն գտնվում է ծանր վիճակում, ուստի մտադիր չէ նահանջել:

Հնարավոր փոխզիջում կարող է լինել Ադրբեջանի հրաժարվելն իրեն ու Նախիջևանը կապող միջանցք ստեղծելու գաղափարից: Ավելին, Ռուսաստանը կարող է նաև դեմ լինել այս հարցի ռազմական լուծմանը: Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն կոչ է արել Մոսկվային հայտնել իր դիրքորոշումը տարածաշրջանում հնարավոր սահմանների փոփոխման հարցում: Եթե Բաքուն նույնպես փաստացի դադարեցնի վիճարկել Հայաստանի հետ առևտրի Իրանի իրավունքը, ապա Թեհրանը կարող է նվազեցնել Իսրայելի ներկայության հարցում քննադատության աստիճանը: 

Սակայն փոխզիջումն այս դեպքում պետք է բխի բացառապես Ադրբեջանից: Հազիվ թե Իրանը կարող է դրա դիմաց ինչ -որ արժեքավոր բան առաջարկել: Վերջին պատերազմից հաղթանակած դուրս եկած Բաքուն դժվար թե այդքան հեշտությամբ համաձայնի նման սցենարին:

Ամեն դեպքում, մոտ ժամանակներս իրանական եւ ադրբեջանական կողմերի միջև լարվածության որոշակի մակարդակ կպահպանվի: Միևնույն ժամանակ, երկու կողմերի ռացիոնալ նկատառումները պետք է հետ պահեն իրավիճակը սայթաքումից դեպի իրական առճակատում»,-եզրափակել է հեղինակը:

34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել