Հայերեն
Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում

Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին

Իմ ընկերներից, հարազատներից, զինակիցներից, գաղափարակիցներից և երկրպագուներից շատերը այսօր պարզապես զանգահարում և շնորհավորում էին 01.06.2020 "Հայելու առաջ" հաղորդման համար։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ։ Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը։ Դրա հետ մեկտեղ այսօր սոցիալական ցանցերում իշխանության կողմից մոբիլիզացված մի քանի հարյուր օգտատերեր լուտանքներ են հնչեցնում իմ ուղղությամբ, երբ ասել եմ, որ Ալիևի տեղը լինեի աշնանը կհարձակվեի Հայաստանի և Արցախի վրա։ Դրաց զգալի մասը իրականում ֆիզիկապես գոյություն չունեցող ֆեյքեր են, որոնք, սակայն, տիրապետում են նաև միամիտ, կամ էլ այս կամ այն խնդրով իշխանության հետ անձնական շահեր ունեցող որոշ ձևով իրական, բայց բովանդակությամբ ֆեյք մարդկանց ինչ-որ համակցության։ Եվ ուրեմն, բարեկամներիս խորհրդով, կարճ անդրադառնում եմ տեղի ունեցածին։

Եվ այսպես, հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ այնքան թուլացել ենք, որ Ադրբեջանի համար գալիս է այն պահը, որ երբ հարձակվի հաղթելու է աներկբայորեն։ Եվ ճիշտ էլ կանի (իր տեսակետից), քանի դեռ Հայաստանում կառավարման այս մակարդակն է։ Հետո տվել եմ լուծումներ ինչպես համավարակի առումով, այնպես էլ ներքաղաքական, որպեսզի վերը նշած վտանգը չեզոքացվի։ Պահ, պահ, պահ՝այս ի՞նչ ես արել Բագրատյան։ Բա ի՞նչ անեմ։ Ովքեր չնչին գաղափար ունեն հայոց լեզվից հստակ հասկանում են, որ խոսքի նման շարահյուսությունը ուղղված է հայկական հասարակությանը, այլ ոչ թե Ալիևին։ Տեսեք. այն այսօրվա հայկական իշխանությանն էլ չի ուղղված։ Սրանք ամեն ինչ գիտեն։ Կարիքը չկա։ Բա ուրիշ ի՞նչ ձև կա, երբ ֆեյսբուքում դեռևս մարտին 78 էջ մասնագիտական նյութ ես գրում, իրենք իրենց ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում։ Հիմա հանրապետությունը վարի է տրված։ Կառավարությունն անբան է և չի ուզում պայքարել վարակի դեմ։ 2 սցենար կա. կամ, այնուամենայնիվ, կառավարությունը անցնում է աշխատանքի և իրապես պայքարում է վարակի դեմ ինչպես հարկն է, կամ էլ բոլորս վարակվում ենք։ Հիմա ընթանում է 2-րդը։

Վարչապետը ձեռքերը լվացել է և իր ֆեյսբուքի էջում մարդաշատ տեսարանների նկարներ է հրապարակում. ի՞նչ անեմ, ասում է, մեր ժողովուրդը սա է։ Այն ժողովուրդը, որն իրեն իշխանության է բերել։ Մարդը հիմա էլ ասում է ժողովրդին փոխեք, դրանից հետո վարակը կհաղթահարենք։ Ահա ո՞վ է դավաճանը։ Թաղման նկար է հրապարակում և ասում. ի՞նչ կարող ես անել։ Բա դ՞ու ես վարչապետը։ Գոնե տե՞սել ես, թե ինչպես են Աֆրիկայում թաղում էբոլայի պարագայում։ Կամ Իտալիայում ու Ֆրանսիայում։ Բա տես։ Սովորի։ Ուրեմն իմացիր. երբ որևէ համաճարակ այնպիսի մասշտաբներ է հավաքում, ինչպես Հայաստանում, ապա պետությունները արգելում են նույն այդ մասսայական թաղումները, ստեղծում են հատուկ ծառայություն։

Լավագույն դեպքում հանգուցյալի 1-2 հարազատի են թույլ տալիս դրան մասնակցելու։ Մարտի 16-ից ԱԴ եք մտցրել։ Կարո՞ղ եք բացատրել այդ ԱԴ-ում ի՞նչն է արտակարգ եղել։ Երբևէ տե՞սել եք, որ համաճարակի դեպքում ԱԴ մտցնեն և կարանտին չլինի. իսկական կարանտին։ Այդ ո՞ր երկրում են ԱԴ մտցնում և 75 օրում վարակակիրներն ավելանում են 400 անգամ։ Այդ ժամանակաշրջանը փաստորեն փուստ տվիք։ Հիմա էլ սկսել եք փնովել ժողովրդին. գիտակցում եք, որ վաղը պատասխան եք տալու և նախոօրոք ալիբի եք ստեղծում։ Էտ էլ չլինի հերվանը, երբ այս աղքատ ժողովրդին գրգռեցիք, թե բա չեք իմացել թալանը, սեփականաշնորհումը։

Անգամ ես էի հավատացել։ Ի՞նչ իմանայի, որ մի 2 տարում ավելի քան 200 մլն դոլարի ինքներդ ձեզ պարգևատրելու եք, մաքսանենգ ծխախոտ ու զենք արտահանեք, օրենք եք ընդունելու և կառավարությանն առանց օրենսդիրի բյուջեն ինքնուրույն ծախսելու, վարկեր ու արտոնություններ տրամադրելու իրավունք եք տալու և այլն։

Ժողովուրդ ես ճիշտ տեղն եմ խփել։ Ձեզ չեմ ցավեցրել, այլ իշխանություններին։ Բա ի՞նչ անեմ։ Ի՞նչպես ահազանգեմ։ 3 ամիս սուս ու փուս գրում էի առաջարկներս։ Այսօրվա օրը կանխատեսել էի։ Հիմա էլ ավելի վատ օրեր եմ տեսնում։

Իբրև պետական պաշտոնյա ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու Արցախին։ Բոլորը գիտեն, որ մի հատ լուցկու խախտում արած չկամ, վարչապետությունից առաջ և հետո (4 տարի) ապրել եմ 16 հարկանի շենքի 14-րդ հարկի իմ բնակարանում, մինչև իբրև մասնագետ վաստակել եմ գումարներ ու տուն կառուցել, տուն տեղ դրել։ Մարդիկ վրաս ծիծաղում են. ասում են քո չափ եկամտահարկ քչերն են մուծել։ Հո օլիգարխ չես, ի՞նչի ես անում։ Երբեք բիզնես չեմ ունեցել (չէին հասկանա)։ Լինելով սեփականաշնորհման հայրը ոչ միայն ինքս անգամ կրպակ չունեմ, այլև չեք կարող գտնել իմ հարազատների կողմից սեփականաշնորհված որևէ գույք. հատուկ խնդրել եմ, աղաչել ու պաղատել, որ նման բան չանեն։ Մեր բազմանդամ ընտանիքի բոլոր վաուչերները տարել դրել ենք հեռավոր մի գյուղում գտնվող պանրագործարանի մեջ ու հետո թողել գնացել ենք։ Սա է ամբողջը։ Ոչ-ոք իրավունք չունի իբրև կառավարության ղեկավար տնտեսությունը աճեցրած, արցախյան պատերազմում հաղթած մարդուն վիրավորել միայն նրա համար, որ նա այսօր ավելին է տեսնում մյուսներից և զգուշացնում ահագնացող աղետի մասին։

Հրանտ Բագրատյան

 

Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանՈվ դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն էԻնչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում