ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան
ՔաղաքականությունԽոշոր հաշվով ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկն իրականում վկայում է այն մասին, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագներ: Այս մասին հարցազրույցներից մեկում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը:
«Հանձնաժողովի առաջարկներն ուղղված են ընդամենը յարճաժամկետ խնդիր լուծելուն, մինչդեռ երկարաժամկետ առումով խնդիրը շարունակում է մնալ նույնը, իսկ մեր գազատրանսպորտային համակարգի ներկայիս առանձնահատկություններն ու գազի շուկայի կոնյունկտուրան անխուսափելիորեն թարմ են պահելու հայաստանյան օրակարգում սակագների բարձրացման հարցը: Չեմ բացառում, որ նման պատկեր մենք կունենանք նաև հաջորդ տարի, եթե չգնանք համակարգային քայլերի, այլ, ինչպես այսօր, կենտրոնանանք բացառապես այսրոպեական հարցերի վրա».-ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: