Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար
Քաղաքականություն«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը:
Վանեցյանի ղեկավարած քաղաքական ուժը, միևնույն ժամանակ ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությունը հեռու մնա այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր՝ նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական ներկայիս թվարկությունը սկսվել է այն պահից, երբ երկիրը գունաբաժանվեց սևերի և սպիտակների:
«Մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:
Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար»,- համոզված է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: