Ինձ չսովորեցնեք` ես քանի օր սգամ, գնացեք ձեր երեխաներին սովորեցրեք սգալ. Շպռոտ (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկաբնակ երգչուհի Շպռոտն արժանացել է քննադատությունների` երգիչ Հայկոյի մահից մի քանի օր անց սոցցանցերի իր էջերում ակտիվություն պահպանելու պատճառով:
Երգչուհին, այնուամենայնիվ, որոշել է չլռել և տեսաուղերձով պատասխանել է իրեն քննադատող օգտատերերին:
«Ինձ չսովորեցնեք` ես քանի օր սգամ, քանի ժամ, քանի րոպե ... գնացեք ձեր էրեխեքին սովորեցրեք սգալ, դա ձեր մոտ լավ է ստացվում: ինձ չսովորեցնեք` ես ոնց ցավամ»,- նշել է երգչուհին:
Նա նաև խնդրել է երկրպագուներին իր մահվան դեպքում չսգալ:
«Ես ուրիշ հայացքներ ունեմ, ինձ համար մահը միանալ է Աստծուն»,- ընդգծել է Շպռոտը: