Իրանը չպետք է անտեսի Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրի կնքման հնարավորությունը. Դիակո Հոսեյնի
Ալտերնատիվ կարծիքԻրանցի վերլուծաբան, Իրանի նախագահի աշխատակազմին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջազգային ծրագրի տնօրեն Դիակո Հոսեյնին նշել է, որ Իրանը չպետք է անտեսի Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրի կնքման հնարավորությունը:
«Վարժանքներն անհրաժեշտ են, բայց դրանք բավարար չեն: Եթե Ադրբեջանի Հանրապետության և Իսրայելի ռեժիմի միջև կործանարար համագործակցությունը շարունակվի՝ անտեսելով Իրանի կենսական շահերը, ապա պետք է հաշվի առնել Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը, ներառյալ՝ ուսուցումը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի վերազինումը և Սյունիքի մարզում ռազմական ուժի տեղակայումը` խաղաղության ապահովման համար», - գրել է Հոսեյնին Twitter-ում: