Կառավարությունը թաքցնում է «դառը իրականությունը»
ՔաղաքականությունԱյս տարվա առաջին կիսամյակում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է 5,4 տոկոսով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել էր ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ պետական սեկտորում այդ ցուցանիշը կազմել է 3,9 տոկոս։ Մասնավոր սեկտորում ցուցանիշը բարձր է՝ 5,9:
Փաստորեն, կառավարությունը արդեն իր բուռն և արդյունավետ աշխատանքային գործունեությանն է վերագրում նաև մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացումը, մինչդեռ պետական սեկտորում վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ: Կառավարությունից մոռանում են հիշատակել, որ իրենց այդ բուռն և խիստ արդյունավետ աշխատանքի արդյունքում, կամ եթե կուզեք՝ հետևանքով, սպառողական զամբյուղի արժեքը թանկացել է շուրջ 15 տոկոսով: Հետևաբար դրա ֆոնին աշխատավարձի 3.9 տոկոս աճը ընդհանրապես հավասար է զրոյի և որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ աշխատողների սոցիալական վիճակի բարելավման վրա: