Այաքսի ֆուտբոլիստը՝ Բավարիայի և Բարսելոնայի դիտակետում
ՍպորտԿատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Ամստերդամի «Այաքսի» վինգեր Էնտոնիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, իսպանական գրանդը պատրաստվում է պայքարել Մյունխենի «Բավարիայի» հետ, որը նույնպես ցանկանում է գնել 21-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերը։
Էնտոնիի տրանսֆերային արժեքն այս պահին, ըստ transfermarkt-ի, գնահատվում է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն «Այաքսի» կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։