Հայերեն
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում

Գնաճի նվազումը չի բերի գների իջեցման. գները կշարունակեն բարձրանալ

Տնտեսություն

Գնաճը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը վերջին շրջանում գրեթե ամենամսյա պարբերականությամբ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքւ։ Այն արդեն հասել է 7,25 տոկոսի։

Թե դրանից գնաճը որքանով է «ազդվում», տեսնում ենք։ Գները շարունակում են բարձրանալ անգամ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը չի դադարում թանկացնել փողը։

Այդ գործոնը գուցե որոշակի ազդեցություն ունենում է գնաճի տեմպը զսպելու հարցում, բայց դա չի խանգարում, որպեսզի գները շարունակեն աճել։ Պատահական չէ, որ նույնիսկ Կենտրոնական բանկի կողմից իրականացված այսպիսի ագրեսիվ քաղաքականության պայմաններում գնաճը այս տարի աննախադեպ բարձր է։ Տարվա գրեթե բոլոր ամիսներին գնաճային ճնշումը մեծացել է։ Օգոստոսին այն հասավ 8,8 տոկոսի։

Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Բայց նույնիսկ դրանից հետո այն կանգ չի առնում։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում և միայն հաջորդ տարի կմոտենա 4 տոկոս ցուցանիշին՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ։

Հիշեցնենք, որ 4 տոկոսը գնաճի սահմանված թիրախային ցուցանիշն է։

Հիմա այն առնվազն կրկնակի բարձր է դրանից։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ հաջորդ տարի գնաճը հետ կգա թիրախային ցուցանիշի տիրույթ։ Այսինքն՝ կմոտենա 4 տոկոսին։

Սա շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ հաջորդ տարի գները կնվազեն։ Բայց այդպես չէ։ Գները կմնան բարձր մակարդակում։ Ավելին՝ Կենտրոնական բանկի կանխատեսումներով, դրանք կշարունակեն բարձրանալ՝ այս տարվա համեմատ առնվազն ևս 4 տոկոսով կամ դրան մոտ չափով։

Իսկ այն հավաստիացումները, որ գնաճը կվերադառնա թիրախային ցուցանիշի տիրույթ, կլինի ոչ թե գների նվազման, այլ այս տարվա գնաճային բարձր միջավայրի հաշվին։

Այս տարի գնաճը բարձր է, ու ակնկալվում է, որ հաջորդ տարի դրա ֆոնին գնաճային ճնշումը որոշ չափով կթուլանա։ Գնաճ կլինի, բայց տեմպը կթուլանա։

Դրանից սպառողը ոչինչ չի շահելու։ Ընդհակառակը՝ այն շարունակելու է իր սպառած ապրանքների ու ծառայությունների դիմաց ավելի շատ վճարել, քան վճարում է նույնիսկ այս տարի՝ նման բարձր գնաճի պայմաններում։

Գնաճի թիրախային ցուցանիշի ակնկալվող վերականգնումը սպառողի համար կունենա զուտ ձևական նշանակություն։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա գնաճի ազդեցության արդյունքում գները հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի են։

Չնայած դեռ հարց է, կհաջողվի՞ գնաճը վերադարձնել թիրախային ցուցանիշի տիրույթ, թե՞ ոչ։

Դրա հետ կապված ռիսկերը շատ են, որոնք թելադրված են՝ ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։

Դրսի գործոնները պարզ են՝ միջազգային ապրանքային շուկաներում տեղի ունեցող զարգացումները, որոնք մեզանից կախված չեն։ Դրանք կապված են համաշխարհային տնտեսության զարգացումների ու աշխարհաքաղաքական պրոցեսների հետ։ Երբեմն էլ ուղղակի դուրս են տրամաբանությունից։

Այս գործոնների հետևանքով թելադրված գնաճի վրա մենք չենք կարող ազդեցություն ունենալ, բացառությամբ նրա, որ տոկոսադրույքի քաղաքականության միջոցով Կենտրոնական բանկը փորձելու է մեղմել արտաքին միջավայրից փոխանցվող ազդեցությունը։ Ուրիշ բան, թե դա ինչքանով է ստացվում։

Դրսից թելադրվող գնաճից բացի, շուտով, ամենայն հավանականությամբ, մենք բախվելու ենք ներքին միջավայրի որոշ հատվածներից թելադրված գնաճային լրացուցիչ ճնշման հետ։ Խոսքը առաջին հերթին հանրային ծառայությունների ոլորտից սպասվող ճնշման մասին է։

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվանից բարձրանալու է խմելու ջրի սակագինը։ Սպասվում է, որ կթանկանան նաև էներգակիրները, այդ թվում՝ ինչպես գազը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։

Էներգակիրների թանկացումը միշտ էլ էական գործոն է եղել գնաճի համար՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

Ներքին ռիսկերը, իհարկե, միայն այս հատվածում չեն։ Գնաճի համար ի հայտ է եկել ևս մեկ ոչ պակաս կարևոր՝ անվտանգային միջավայրից թելադրված ռիսկ։

Այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններում ու Հայաստանի սահմաններից ներս՝ արդեն իսկ գնաճային ռիսկեր է պարունակում։ Մեր հիմնական գործընկեր երկրներից մեկի՝ Իրանի հետ առևտրային հարաբերություններում առաջացել են նոր խոչընդոտներ, որոնք նվազագույնը կհանգեցնեն այստեղից թելադրված գնաճի ակտիվացման, եթե չհաջողվի կարգավորել խնդիրը։ Վատագույն սցենարների մասին չենք էլ ուզում խոսել։ Չնայած դրանց հավանականությունը ևս դժվար է բացառել։

Նման էական ռիսկերի պայմաններում գնաճի հետ կապված դեռ շատ անորոշություններ կան։ Գնաճի մակարդակը գուցե նվազի, բայց գները ոչ թե կիջնեն, այլ կշարունակեն բարձրանալ։

Սոցիալական առումով դա կխորացնի լարվածությունը, եթե քայլեր չարվեն սպառողների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Եկամուտների, առավել ևս՝ սոցիալական անապահով հատվածի եկամուտների ավելացման առումով այս պահին խոսք չկա։ Բայց այդ մասին առավել հստակ հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ կներկայացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

Մինչև ամսվա վերջ կառավարությունն այն պետք է հաստատի և ուղարկի Ազգային ժողով։

Մինչ այդ՝ հայտնի է, որ ոչ վաղ անցյալում ընդունված միջինժամկետ ծախսերի ծրագրով կառավարությունը սոցիալական խոցելի խմբերի համար եկամուտների ավելացումներ չի նախատեսում։ Անգամ այս տարվա բարձր գնաճից հետո, որը հանգեցրել է ծախսերի էական ավելացման։

Միայն սննդամթերքի գնաճը օգոստոսին հասել է 15 տոկոսի։ Բանջարեղենինն էլ՝ 66 տոկոսի։

Նախորդ տարվա համեմատ գներն այդքանով բարձրացել են, բայց շատերի եկամուտները չեն ավելացել։ Հույս էլ չկա, որ հաջորդ տարի կավելանան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութ