Մակունցի վախերն ու անհանգստությունները. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:
Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ արտգործնախարարի նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանը պետք է աշխատանքի անցներ հենց այդ դեսպանատանը: Սակայն, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ամեն ինչ արել է, որ նրա նշանակումը հնարավոր չլինի:
Պատճառը, մեր տեղեկություններով, Մակունցի վախերն են. բանն այն է, որ եթե Աննա Նաղդալ յանը դառնար ԱՄՆ դեսպանատան աշխատող (ըստ որոշ տեղեկությունների, նա դեսպանատան երկրորդ դեմքն էր լինելու), իր գիտելիքներով կգերազանցեր Լիլիթ Մակունցին։ Ըստ այդմ, Լիլիթ Մակունցը հավանաբար անհանգստացել է, որ դիվանագետի կրթություն ունեցող Աննա Նաղդալ յանի կողքին իր ոչ կոմպետենտ լինելն առավել ցցուն է երևալու, եթե նույնիսկ Աննա Նաղդալ յանը ավելի ցածր պաշտոնի նշանակվեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում