Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել սեպտեմբերի 1-ին ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ բերքահավաք իրականացնող Ասկերանի շրջանի Խնապատ և Սարուշեն համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի չորս բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է: