Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը
ՏնտեսությունԱյսօրվանից «Մատչելին՝ զեղչով» աշնանային առաջարկի շրջանակներում Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոնների լայն տեսականին՝ հատուկ պայմաններով:
Սեպտեմբերի 23-ից բոլոր սմարթֆոնների, ինչպես նաև 30 000 դրամ և ավելի արժողությամբ աքսեսուարների համար գործում է 5% զեղչ՝ կանխիկ գնման դեպքում: Մասնավորապես, Alcatel 1S 2021 թվականի արտադրության սմարթֆոնը կանխիկ գնելու դեպքում գնորդները կվճարեն 5%-ով զեղչված գինը՝ 58 800 դրամ և նվեր կստանան TWS Hiper Oki անլար ականջակալները: Realme C11 2021 սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 56 905 դրամով:
Սեպտեմբերի 24-ից OnePlus ապրանքանիշի բոլոր սարքավորումները կզեղչվեն 10%-ով, իսկ կանխիկ գնման դեպքում՝ ևս 5%-ով: Օրինակ՝ OnePlus Nord N100–ի գինը արդյունքում կկազմի 75 240 դրամ:
«Ucom-ում մենք առաջարկում ենք սմարթֆոններ և սարքավորումներ ցանկացած բյուջե ունեցող գնորդների համար: Շտապե՛ք օգտվել այս առաջարկից և թարմացրեք ձեր գաջեթները՝ ձեռք բերելով էլ ավելի որակյալ, արագագործ, հարուստ գունապնակով, հզոր մարտկոցով նորագույն սմարթֆոնները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:
Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։