Մարտիրոսյանը և Հակոբյանը՝ Sharjah Masters մրցաշարի առաջատարների թվում
ՍպորտԱՄԷ-ում ընթացող 4th Sharjah Masters միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կիսեց միավորը, իսկ Տիգրան Հարությունյանը և Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեցին, հայտնում է Արմենպրեսը:
Այժմ Մարտիրոսյանն ու Հակոբյանը ունեն 3 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը` 2,5:
4th Sharjah Masters-ին մասնակցում է 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար: