Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը
Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 89 հաստատված դեպք, որից
58 հոգի բուժվել է,
31 հոգի բուժում է ստանում, որից՝
4 հոգի՝ Կապանից,
1 հոգի՝ Գորիսից,
9 հոգի՝ Սիսիանից,
1 հոգի՝ Քաջարանից,
16 հոգի՝ Մեղրիից։
7 հիվանդ գտնվում է Կապանի բժշկական կենտրոնում,
24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն հորդորում ու կոչ ենք անում՝ պահպանե՛ք անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները․❗️զե՛րծ մնացեք զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց ու դրանց մասնակցելուց, հավաքներից, սահմանափակե՛ք շփումները, ձեռնարկե՛ք միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում եւ դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար»,-ասված է մարզպետարանի հայտարարության մեջ: