Աժ-ում լսումներ կանցկացվեն
ՔաղաքականությունՍեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ։
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ լսումները ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ են