«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լեռնային Արցախը» հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանցի զինծառայողները կանգնեցրել էին «Լեռնային Արցախի» պատանեկան թիմի ավտոբուսը և սպառնացել պատանի խաղացողներին:
«Ադրբեջանցիները կանգնեցրել են մեր ավտոբուսը և իրականացրել անհարկի ստուգումներ: Իսկ ավտոբուսին փակցված Արցախի դրոշը և խորհրդանիշները քերել են սվին դանակով։ Ճիշտ է, որևէ ֆիզիկական վնաս երեխաներին չեն հասցրել, բայց փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, մասնավորապես՝ թշնամու ուժային կառույցի ծառայողը երեխաներին դիմել է.
«Ղարաբաղն Ադրբեջան է, պա՞րզ է»։ Երեխաները որևէ կերպ չեն արձագանքել՝ դրսևերելով արժանապատիվ կեցվածք»,- ասվում է հայտարարությունում: