Մարզպետի հետ համաձայնության եկանք, որ մոտ օրերս կայցելի Գեղամասար․ Հակոբ Ավետյան
ՏեսանյութերՄարզպետի հետ եկանք համաձայնության: Նա մոտ օրերս կայցելի համայնք և քննարկում կլինի համայնքի ղեկավարների և բնակիչների հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Թե Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երբ կայցելի Գեղամասար՝ չեմ կարող ասել, հստակ օր դեռ չկա»,- նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ։ Ճանապարհը բացելուց հետո ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե մինչև վաղը արձագանք չստանան Կառավարությունից, կփակեն մի քանի ճանապարհ։