Հայերեն
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» 

Օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների պարգևատրման գումարները կավելանան

Սպորտ

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ավելացնել օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարները։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Այս նախագիծը կազմվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը նա հնչեցրել է Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ՝ հավաքական թիմի հետ հանդիպման ընթացքում։ Վստահ եմ, որ այս փոփոխությունը մեր մարզիկներին միանշանակ կոգևորի և կտանի դեպի հետագա նվաճումներ»,- նշել է նախարարը։

Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանվել են հետևյալ պարգևատրման գումարները։

Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկներ

Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 20 մլն դրամ․ փոփոխության արդյունքում նրանք կստանան 25 մլն դրամ։ Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 12 մլն 500 հազար դրամ։ Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 4 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 5 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկներ

Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 15 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ։ Երկրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 7 մլն 500  հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 10 մլն դրամ։ Երկրորդ տեղը գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 3 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 4 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկներ

Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 5 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 7 մլն 500 հազար դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 2 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 3 մլն դրամ:

Անվանական թոշակների, ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոնների  և մրցանակակիրների գումարների ավելացում  

Բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների, մարզիչների և բժիշկների խրախուսման նպատակով Կառավարության հաստատմանն են ներկայացվել նաև չզեկուցվող երկու որոշման նախագծեր, որոնցում նույնպես նախատեսվում է անվանական թոշակների գումարների և շահառուների, ինչպես նաև ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր  մարզիկների գումարների ավելացում: Այսպես՝ գործող կարգով օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը ստանում է 500 հազար դրամ անվանական թոշակ․ փոփոխության արդյունքում կստանա 1 մլն դրամ։ Բացի դրանից՝ շահառուների թվում ավելացել են անձնական մարզիչները և բժիշկները: Երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 350 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 700 հազար դրամ: Երրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 300 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 600 հազար դրամ: Ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը գործող կարգով ստանում է 200 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 300 հազար դրամ: Օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրը ստանում է 140 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 200 հազար դրամ: Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր մարզիկը ստանում է 100 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 150 հազար դրամ:

Հավելենք, որ որոշման ընդունումը կնպաստի բարձր նվաճումների հասած հավաքական թիմերի մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների  սոցիալական վիճակի բարելավմանը: Այն կխթանի մարզաձևերի զարգացումը, մասսայականացումը, իսկ բարձր նվաճումների հասած բոլոր մարզիկները, մարզիչները և բժիշկները, ինչպես նաև հաշմանդամային սպորտում ներգրավված մարզիկները խրախուսանքի կարժանանան ՀՀ կառավարության կողմից և ըստ արժանվույն կգնահատվեն նրանց նվաճումները:  

Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը