Ստին կարող է հաջորդել միայն ավելի մեծ սուտը. Կարեն Ավագյան
ՔաղաքականությունԿարեն Ավագյանը ֆեզբուքյան իր էջում գրում է՝
Ստին կարող է հաջորդել միայն ավելի մեծ սուտը։
Սեպտեմբերի 21-ը գունագեղ տոնողները հիմա համոզում են, որ չէին էլ պատրաստվում տոնել։
Սա հերթական սուտն է։
Իրենք որոշել էին գունագեղության բոլոր ատրիբուտիկաներով համերգ կազմակերպել, բայց հանրային տրամադրությունների ճնշող ալիքը կառավարել չհաջողվեց։
Հիմա էլ հիմնավորում են, իբր գունագեղե սկզբից էլ դասական երաժշտություն էր նշանակում։
Սրանք միայն այդ լեզուն են հասկանում՝ ճնշման։ Այնպիսի ճնշմանը, որը կառավարել և ուղղորդել չի հաջողվում։