Հայերեն
Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա Յոլյան Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» 

«Ասում են՝ հետևանքները կշտկվեն ամիսների ընթացքում»․ Իննա Խոջամիրյանը՝ COVID-19–ով վարակվելու, հետևանքների և արձակուրդի ժամանակ ապրած սարսափելի վախի մասին

Տեսանյութեր

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանը վարակվել է COVID-19–ով։ Մեզ հետ զրույցում Իննան առաջին անգամ խոսել է վարակը հաղթահարելու, դրան հաջորդած փոքրիկ արձակուրդի և ապրած սարսափելի վախի մասին։

COVID-19–ի մասին շատ խոսել Իննան չցանկացավ։ «Մենք հայերս, գուցե, սկեպտիկ վերաբերմունք ունենք այս համավարակին կամ ունեինք, բայց այն անտանելի մի բան է: Թող բոլորն առողջ լինեն: Չեմ ուզի այս մասին խոսել, կարևորը հիմա, կարծես թե, առողջ եմ: Ասում են՝ հետևանքները կշտկվեն գալիք ամիսների ընթացքում»,– ասաց Իննան։

Մեկուսացումն Իննայի դեպքում անցնում էր դերասանուհի Իրինա Այվազյանի և իրենց երրորդ ընկերոջ հետ, քանի որ երեքը միաժամանակ էին վարակվել, միասին կաթիլային էին ստանում։ Այդ ընթացքում միայն իրար հետ էին կարողանում շփվել։ Սա նրանց համար փրկություն էր համեմատ լիարժեք մեկուսացման։

 

«Այսպիսի մեկուսացումն անհամեմատ թեթև էր: Ընկերովի մահը հարսանիք է»,– նկատեց Իննան։

Դերասանուհին տևական ժամանակ է՝ երազում էր արձակուրդի մասին, բայց ոչ այսպիսի։ «Աշխատանքային պիկի ընթացքում ասում է՝ Տեր Աստված, գոնե մի շաբաթ արձակուրդ ունենայի, վաղը ևեթ Իսպանիա կմեկնեի, շատ եմ ուզում տեսնել, քանի ուղիղ չվերթները բաց են: Արձակուրդը ստացվեց, Իսպանիան` ոչ։ Ցանկությունս երևի այդքան էլ հստակ չէի ձևակերպել, այն տիեզերք բաց թողնելու համար: Բայց չեմ դժգոհում` կարևորն ամեն բան լավ է»,– ծիծաղելով ասաց նա։

Դերասանների՝ COVID-19–ով վարակվելուց հետո «Բեկորներ» հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվեցին։ Իննան արդեն առողջացել էր և ուներ COVID-19–ի բացասական թեստ, նկարահանումները դեռ չէին վերսկսվել, և դերասանուհին որոշեց կարճատև արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ Վայոց ձորի մարզում։

Միայնակ արձակուրդի մեկնած Իննայի համար այն առանց արկածների չի անցել։ Դերասանուհին սարսափելի վախ է ապրել՝ դեմհանդիման ելնելով արջի քոթոթին։

 

«Որոշել էի մենակ Սմբատաբերդ բարձրանալ, այն էլ ոտքով: Սխալ քայլ էր, ինչ խոսք, և ճակատագրական զուգադիպություն: Բավականին ճանապարհ էի անցել, երբ տեսա, որ դիմացս՝ շատ քիչ հեռավորության վրա, քոթոթ է։ Գիտեմ, որ եթե քոթոթն այդտեղ է, արջը շատ հեռու լինել չի կարող։ Այն մտքից, որ մայր արջը քոթոթին երբեք մենակ չի թողնում և տարածքում է, իսկ ես անպատրաստ` ստիպեց կյանքիս ամենամեծ վախերից ապրել: Վազելով հետ եմ իջել ամբողջ քարքարոտ ճանապարհը»,– պատմեց Իննան։

Դերասանուհին նկատեց, որ այդպիսի վախը չէր կարող անհետևանք մնալ նյարդային համակարգի համար, բայց հուսով է՝ շուտով ամեն ինչ կկարգավորվի․ «Միանշանակ ազդել է, չի կարող ազդեցություն չունենալ: Կանցնի իհարկե...Հույս ունեմ»։

Ինչ վերաբերում է միայնակ հանգստի մեկնելու որոշմանը՝ Իննան ասաց․ «Մենակյաց եմ... պատերազմից հետո գուցե եռապատիկ: Իմ աշխատանքի բնույթից ելնելով իմ կատարյալ հանգիստը լռությունն է: Հաճախ եմ միայնակ ճամփորդում. գնում եմ որևէ տեղ, լռում եմ, ընթերցում, մեդիտացիա անում, նոր էներգիա հավաքում, կուտակված բացասականը մասամբ դուրս հանում: Օգնում է, բայց վտանգավոր է... Վախենամ սովորություն դառնա` դժվարանամ ընկերակցությամբ մեկնել հանգստի: Առայժմ ոսկե միջինն է»,– նկատեց դերասանուհին։

Ավելին...

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին