Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին. քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
NEWS.am-ին կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: