Հայերեն
Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ

ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար

Հասարակություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար:  70 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՎԶԵԲ-ի և 35 մլն դոլար՝  ԱԶԲ-ի կողմից:

Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական բաշխիչ ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես մարզերում, այնպես էլ խոշոր քաղաքներում: Նշենք, որ Երևանն ու Գյումրին ներառված են ՎԶԵԲ-ի <<Կանաչ քաղաքներ>> ծրագրում: Եվ այս առումով ՀԷՑ-ը կոնկրետ էկոլոգիական խնդիրներ կլուծի կանաչ քաղաքների ստեղծման ծրագրի շրջանակում (GCAP), ինչպես օրինակ, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում,  վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի կայանների ինտեգրում էներգահամակարգին: Ֆինանսավորումը կաջակցի Հայաստանի անցմանը թվային տեխնոլոգիաներին` ավտոմատ կառավարման և հաշվառման խելացի համակարգերի լայնածավալ ներդրման միջոցով՝ բարձրացնելով էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը և էապես բարելավելով համակարգերի աշխատանքը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումից հետո սկսեցինք Ընկերության առողջացմանն ուղղված աշխատանքը այդ թվում նաեւ՝ ներդրումային ծրագրի իրականացման միջոցով։ Եվ այն հաջողությունները, որոնք այսօր գրանցել ենք, նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության, երկարաժամկետ ու արդյունավետ աշխատանքի արդյունք են: ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերությունից դարձել է շահույթ գեներացնող ընկերություն, կրճատել է էլեկտրաէներգիայի կորուստները 13,5%-ից հասցնելով 6,9%։ Ներդրել ենք կառավարման միջազգային  ստանդարտներ, բացել բաժանորդների սպասարկման ժամանակակից կենտրոններ: Մեծ կարևորություն ենք տալիս էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են», - նշում է ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրված վարկային միջոցները նաև կօգնեն ՀԷՑ-ին մեղմել կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները՝ ապահովելով կառավարման, բնապահպանական, սոցիալական և տեխնիկական չափանիշների ընդլայնված կիրառում: ՀԷՑ-ը կկենտրոնանա նաև գենդերային իրավունքների պաշտպանության վրա՝ խթանելով գենդերային հավասարությունը և մեծացնելով ներառումը իր բիզնես գործունեության մեջ:

«Էներգետիկ ենթակառուցվածքի արդիականացման բազմափուլ ծրագիրը ներառում է մի քանի առնացքային տարր՝ համակարգի թվայնացում, էլեկտրաէներգիայի օգտագործման բարելավում և էներգամատակարարման հուսալիության ապահովում: Ծրագիրը կարևոր է Հայաստանում մաքուր էներգիայի արտադրման, այդ թվում՝ կենցաղային սպառման արևային էներգիայի արտադրության կարողության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի համատեքստում», - նշում է ՎԶԵԲ -ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«Էներգետիկ արդյունավետության և անվտանգության հիմքը ուժեղ ենթակառուցվածք ստեղծելու համար ներդրում կատարելն է: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այս նպատակի իրագործման հարցում՝ տրամադրելով մասնավոր հատվածի երկարաժամկետ ֆինանսավորում, ինչը ոչ միշտ է հասանելի», նշում է ԱԶԲ Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին: «Ծրագրով կֆինանսավորվի «ՀԷՑ»-ի երկարաժամկետ ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակն է ընդլայնել էլեկտրամատակարարման հասանելիությունը Հայաստանի մարզերում»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի իրագործումը սկսվել է 2016թ.-ից: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 726 մլն ԱՄՆ դոլար է կազմում, մինչ այսօր կատարված է ծրագրի 41%-ը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ուղղված բաժանորդների սպասարկման որակի կատարելագործմանը, մեզ համար գերակա նպատակ է: Ուրախ եմ, որ շարունակում ենք աշխատել Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ծրագրի արդեն երկրորդ փուլի շրջանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմերին արդյունավետ աշխատանքի համար։ Մեր հաջողության գրավականը, անշուշտ, մեր թիմային աշխատանքն է: Վստահ եմ, որ այս պայմանագրի ստորագրումը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը», - նշում է Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններումՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր Ավետիսյան