Բելառուսը մտադիր է ավելի քան 1 մլրդ դոլարի ռուսական զենք գնել. Լուկաշենկո
ՏնտեսությունԲելառուսը մտադիր է ավելի քան 1 մլրդ դոլարի ռուսական զենք գնել, լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է belta.by-ն:
Նախագահն ասել է, որ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել պաշտպանության և անվտանգության խնդիրներին:
Մասնավորապես, քննարկվել են C-400 համալիրների մատակարարման հեռանկարները: