Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար եւ տնտեսական քաոս:
Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն. աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» եւ հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:
Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ եւ մահեր:
Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում:
Այլեւս ամեն բան կախված է միայն Աստծուց եւ մարդկանց զգոնությունից:
Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարեւան Վրաստանին եւ պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարել»: