Covid19-ի դեմ պայքարի շրջանակներում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կրկնայցեր են իրականացվել, խախտումներ չեն արձանագրվել
ՏնտեսությունԱյսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են ստուգել covid19-ի դեմ պայքարի նորմերը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում:
Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
Կրկնայցերը դրական արդյունք են արձանագրել. Խախտումներ չեն հայտնաբերվել:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: