Որոտանի գյուղապետի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. այն կքննի դատավոր Գնել Գասպարյանը
ԻրավունքՍյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Գործը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ընդ որում՝ որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։ Սուրիկ Օհանջանյանին կալանավորելու մասին որոշում էր կայացվել, որի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել էր, թեեւ Օհանջանյանն ունեցել է լուրջ առողջական խնդիրներ։
Հետագայում վարույթն իրականացնող մարմինն Օհանջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին, ինչից հետո Օհանջանյանն ազատ է արձակվել։